Կոնվերս բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ ակցիա

06.09.2018 18:25
Կոնվերս բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ ակցիա

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը գործարկել է առաջնային ավտոշուկայից ավտոմեքենաների ձեռքբերման ակցիա՝ հաճախորդներին առաջարկելով վարկավորման  ավելի շահավետ պայմաններ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Ավտովարկավորման ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում առավելագույնը 45 մլն դրամի չափով վարկավորում: Մարման ժամկետը մինչև 84 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝  սկսած 11, իսկ կանխավճարը՝ սկսած 10 տոկոսից», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ակցիայի շրջանակներում վարկավորում իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով մինչև 15 մլն դրամ  վարկավորման դեպքում տրանսպորտային միջոցի ապահովագրություն չի պահանջվում:

Ակցիայի վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև