«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ 149 պայմանագիր է ստորագրել

19.10.2010 15:06
«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ 149 պայմանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկուշաբթի օրվանից անցել է ԱՊՊԱ-ի պայմանագրերի վաճառքի և արդեն 149 պայմանագիր է ստորագրել, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստին ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2011 թ.-ի հունվարի 1-ից:

Ինչպես նշում են ընկերությունից, ինչպես և սպասվում  էր, բնակչությունը դրական է արձագանքել ԱՊՊԱ-ի ներդրմանը, և դրա վառ ապացույցն է «ԻՆԳՈ-Արմենիա»-ի հաճախորդների գիտակցության բարձր մակարդակն ու ակտիվ մասնակցությունը։

«Մենք բարձր ենք գնահատում նման վերաբերմունքը և կարծում ենք, որ այն ընդօրինակման է արժանի։ Վստահությունը ձևավորվում է երկար տարիների համառ և անթերի աշխատանքի շնորհիվ, և մենք կարծում ենք, որ արժանի ենք ձեր վստահությանը»,- ասաց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը։

Ինչպես նշեց ընկերության ղեկավարը, «ԻՆԳՈ-Արմենիա»-ում ստեղծվել են բոլոր պայմանները գործընթացի առավելագույնս սահուն կազմակերպման համար, արդեն գործում է թեժ գիծ, որին զանգահարելով քաղաքացիները կարող են ապահովագրության վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալ։

Ընկերությունն արդեն ընդլայնել է վաճառքների կետերի թիվը՝ հասցնելով դրանք 250-ի։

ԱՊՊԱ-ի պոլիսները վաճառվում են Հայաստանի ապահովագրական ընկերություններում ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ից:

Պոլիսների արժեքը որոշելիս հաշվի են առնվում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են տրանսպորտային միջոցի տեսակը, վարորդի տարիքն ու վարորդական փորձը, ավտոմեքենային շարժիչի հզորությունը և շահագործման նպատակը (անձնական օգտագործման, տրանսպորտային միջոց, ծառայողական ավտոմեքենա և այլն): Միաժամանակ վարորդի տարիքից կախված նվազագույն գինն ավելանում է, այսինքն՝ որքան շատ փորձ ունի վարորդը, այնքան քիչ է ապահովագրավճարը:

80 ձիաուժից ոչ ավել հզորություն ունեցող շարժիչով մեքենաների համար նվազագույնը ապահովագրավճարը կազմում է 25 հազար դրամ, տաքսիների համար՝ 37 հազար դրամ, ծառայողական ավտոմեքենաների համար՝ 26 հազար դրամ, իսկ 231 ձիաուժից ավել շարժիչով մեքենաների համար՝ համապատասխանաբար 46 հազար դրամ, 66 հազար դրամ և 48 հազար դրամ:

Միաժամանակ 80 ձիաուժից ոչ ավել հզորություն ունեցող շարժիչով մեքենաների համար առավելագույն ապահովագրավճարը կկազմի 42 հազար դրամ, տաքսիների համար՝ 61 հազար դրամ, ծառայողական մեքենաների համար՝ 44 հազար դրամ, իսկ 231 ձիաուժից ավել շարժիչով մեքենաների համար՝ համապատասխանաբար 71 հազար դրամ, 110 հազար դրամ և 79 հազար դրամ:

«ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին՝ որպես «Էֆես» ապահովագրական ընկերություն։ Ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը 2003թ.-ին ձեռք է բերել ռուսական «ԻՆԳՈՍՍՏՐԱԽ» Ապահովագրական ԲԲԸ-ն, որից հետո ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ։

2010 թվականի հունիսի 30-ի տվյալներով, «ԻՆԳՈ-Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվները կազմել են 2,5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 967,7 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 1,5 մլրդ դրամ։ Ընկերության մաքուր շահույթն առաջին կիսամյակում կազմել է 26,3 մլն դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև