«Անելիք Բանկը» բարելավում է ավտովարկավորման պայմանները

16.03.2011 11:21
«Անելիք Բանկը» բարելավում է ավտովարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ավելի հարմար պայմաններով  է վերսկսում ավտովարկավորումը՝ բարելավելով վարկավորման պայմանները և դյուրացնելով վարկի տրամադրման ընթացակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ վարկը կտրամադրվի ոչ միայն առաջնային, այլ նաև երկրորդային շուկաներից տրանսպորտային միջոցներ գնելիս: Առաջնային շուկայի համար վարկերը կտրամադրվեն տարեկան սկսած 15 %-ից, իսկ երկրորդային շուկայի համար` սկսած 18 %-ից: Առաջնային շուկայից տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվել է 5 տարի, իսկ երկրորդային շուկայի դեպքում` 3 տարի:

«Անելիք Բանկի» կողմից առաջարկվող ավտովարկավորման առավելություններից կառանձնացնեի ցածր տոկոսադրույքները և այն հանգամանքը, որ երկրորդային շուկայից արտասահմանյան ավտոմեքենա գնելիս վարկառուն կարող է նաև ավտովարկ ստանալ 10 տարուց ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենայի համար: Անհրաժեշտ է միայն, որ վարկը ամբողջապես մարելու պահին ավտոմեքենայի տարիքը չգերազանցի 15 տարին», - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որը ստեղծեց սեփական Դրամական Փոխանցումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրում: Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։

Փետրվարի 1-ի դրությամբ բանկն ունի 11 մասնաճյուղ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև