Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում դեկտեմբերին բարձրացել է մինչև 13 տոկոս

09.02.2012 16:00
Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում դեկտեմբերին բարձրացել է մինչև 13 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Դոլարային  հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 0,3 տ.կ.-ով՝ մինչև 13 տոկոս, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

Միաժամանակ, տվյալների համաձայն, 2011 թվականի դեկտեմբերին դրամային հիփոթեքային վարկերի իջինտոկոսադրույքը կրճատվել է 0,1 տ.կ.-ով՝ մինչև 12,7 տոկոս:

Դրան զուգընթաց, Հայաստանի առևտրային բանկերի կողմից դեկտեմբերին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմել է 17 տոկոս՝ նոյեմբերի համեմատ կրճատվելով 0,6 տ.կ.-ով, իսկ արտարժութային վարկերինը՝ 13,4 տոկոս՝ աճելով 0,3 տ.կ.-ով:

Միաժամանակ, դեկտեմբերին դրամային կարճաժամկետ վարկերը միջինը տրվել են 17,2 տոկոս տոկոսադրույքով՝ նոյեմբերի 17,1 տոկոսի դիմաց, իսկ արտարժութային վարկերը՝ 15 տոկոսով 14 տոկոսի դիմաց: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև