«Idram»-ն էլեկտրոնային փողերի համակարգ է ներկայացրել Հայաստանում

18.07.2012 18:32
«Idram»-ն էլեկտրոնային փողերի համակարգ է ներկայացրել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Idram» ընկերությունը չորեքշաբթի էլեկտրոնային փողերի համակարգ է պաշտոնապես ներկայացրել Երևանում։

«Idram»-ը 2008 թվականի մայիսի 8-ին ստեղծված վճարային համակարգի օպերատոր է։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ին ընկերությունը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի՝ դրամական փոխանցումների իրականացման արտոնագիր, իսկ 2012 թվականի մարտի 6-ից՝ ԿԲ-ն առաջին անգամ «Idram» ընկերությանն էլեկտրոնային փողերի թողարկման թույլտվություն է տվել։

Ինչպես լրագրողներին չորեքշաբթի հայտնեց «Idram»-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը, էլեկտրոնային փողերի թողարկումը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ կստեղծի, մասնավորապես, կնպաստի էլեկտրոնային առևտրի զարգացմանը։
«Էլեկտրոնային փողերի միջոցով բոլոր վճարումները կիրականացվեն ակնթարթորեն, բացի այդ, համակարգը բավականին պարզ է օգտագործման տեսանկյունից»,- ասաց Ստեփանյանը։
Ըստ նրա, էլեկտևոնային փողերի օգտագործման դեպքում դրամական խարդախությունների հավանականությունը կտրուկ նվազում է։
Նա նշեց, որ էլեկտրոնային փողերի համար անհրաժեշտ է գրանցվել գրանցվել «Idram» համակարգում և էլեկտրոնային միավորներ կուտակել, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1 դրամի (1 միավորը = 1 դրամ)։

«Օգտագործողները կարող են ունենալ վիրտուալ հաշիվներ, որոնք կլիցքավորվեն էլեկտրոնային փողերով և արդեն անմիջապես այդ հաշվից կարելի է կատարել ցանկացած վճարումներ ու գնումներ։ «Idram» միավորներ կարելի է ձեռք բերել ընկերության մասնաճյուղերից, POS-տերմինալներով, բանկերի մասնաճյուղերից, ինչպես նաև Visa, ArCa, MasterСard քարտերով»,- ասաց Ստեփանյանը։

Նա նաև ասաց, որ տվյալ համակարգի օգտագործման համար օգտագործողների համար պարտադիր չէ բանկային հաշիւվ ունենալ, ինչպես դա կատարվում է ամերիկյան Paypal խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգի դեպքում։

«Idram»-ի էլեկտրոնային փողերը կարող են վերածվել արտասահմանյան համակարգերի ցանկացած այլ էլեկտրոնային փողերի։ Այսպես, Webmoney-ի հաշվից օգտագործողը կարող է իր էլեկտրոնային միավորները վերածել «Idram»-ի, և հակառակը։
Նրա կարծիքով, ինտերնետի զարգացման հետ էլեկտրոնային փողերի համակարգը մեծ պահանջարկ կունենա։

«Ներկայում «Idram» համակարգում գրանցված է 40 հազար օգտագործող, որոնցից չորս հազարն ակտիվ են»,- նշեց Ստեփանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ «Պրոմեթեյ» բանկի և MasterCard International քարտային վճարային միջազգային համակարգի հետ համատեղ Idram-ը թողարկել է Master Standard նոր վճարային քարտ, որը թույլ է տալիս կանխիկացնել վիրտուալ հաշիվ «Idram»  համակարգում։

Նա նշեց, որ ընկերությունում արդեն Master Standard քարտի ստացման ցանկացողների մեծ թվով հայտեր են ստացվել։ «Այսինքն, մեր հաճախորդներին ընփեռվել է մեկ քարտով ինչպես էլեկտրոնային, այնպես էլ քարտային վճարումներ կատարելու, ինչպես նաև էլեկտրոնային փողեր կանխիկացնելու բացառւիկ հնարավորություն»,- ավելացրեց նա։
«Idram»-ի գործունեությունն ուղղված է Ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների վճարման հնարավորությունների զարգացմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև