Հայաստանի կառավարությունը 500 հազար դոլարի չափով բյուջետային երաշխիք է տրամադրել «Նորաշեն» շինարարական ընկերությանը

19.11.2009 16:25
Հայաստանի կառավարությունը 500 հազար դոլարի չափով բյուջետային երաշխիք է տրամադրել «Նորաշեն» շինարարական ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում 500 հազար դոլարի չափով բյուջետային երաշխիք է տրամադրել «Նորաշեն» շինարարական ընկերությանը:

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունն իրականացնում է բազմաբնակարան բնակելի տան շինարարություն:

«Երաշխիքը տրամադրվում է հայկական «Պրոմեթեյ» բանկից վարկային միջոցներ ներգրավելու և բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու համար: Որպես գրավ են դրվում կառուցվող բնակելի մակերեսները և հողակտորի սեփականության բաժնետիրական իրավունքը»,- տեղեկացրեց նախարարը:

Ինչպես նշեց Դավթյանը, սա հերթական բյուջետային երաշխիքն է շինարարությունն ավարտին հասցնելու համար, որը թույլ կտա ակտիվացնել տվյալ հատվածը:

Հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար Հայաստանի կառավարութոյանն առընթեր ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունն արդեն պետական երաշխիքներ է տրամադրել մի շարք հայկական ձեռնարկությունների, մասնավորապես, 20 միլիարդ դրամի չափով (54 միլիոն ԱՄՆ դոլար) պետերաշխիքներ են ստացել հայ կառուցապատողները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև