Հայաստանը պատրաստվում է վաճառել Պետական գանձարանի մարգարիտը

02.02.2017 14:51
Հայաստանը պատրաստվում է վաճառել Պետական գանձարանի մարգարիտը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հավանություն է տվել Պետական գանձարանի մարգարիտը վաճառելու հարցին։

Կառավարության որոշման համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը» թույլտվություն է ստացել իրացնել 102793 գրամ աճեցված (կուտիվացված) մարգարիտը, որը գտնվում է Պետական գանձարանում։

Ինչպես նշվում է որոշման մեջ, Պետական պահուստների արդյունավետ կառավարման և պետբյուջեի համապատասխան եկամուտների ապահովման նպատակով վաճառքը կիրականացվի հանրային աճուրդի միջոցով:

Որպես որոշման հիմնավորում նշվում է, որ Պետական պահուստներում առկա աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:

2016 թ.-ին այդ ժամանակ գործող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հանդես էր եկել Պետական գանձարանի մարգարիտը վաճառելու առաջարկով` ընդգծելով, որ մարգարիտը կորցնում է իր հատկություններն այն չօգտագործելու դեպքում: Սակայն վերջնական որոշում այն ժամանակ այդպես էլ չէր կայացվել։

Հայաստանում Պետական գանձարանի պահուստների շուկայական արժեքը 2016 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 1,465 մլրդ դրամ (շուրջ 3 մլն դոլար): Պահուստի ավելացման նպատակով 2015 թ.-ին ձեռք են բերվել 661,3 գրամի ոսկյա իրեր, 1906,7 գրամի արծաթյա իր: Գանձարանը նաև գրանցում է Հայաստանի թանգարանների թանկարժեք մետաղները և քարերը: Այդպոս, 2016 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով, հայկական թանգարաններում պահվում է 64,4 կգ ոսկի, 1 477 կգ արծաթ, կես կիլոգրամ պլատին: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև