ՎՏԲ Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող 2012 թ.–ին

24.01.2013 19:13
ՎՏԲ Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող 2012 թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ- ն, 2012 թվականի արդյունքներով, ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ՎՏԲ Հայաստան բանկի ներկայացուցչին հանձնեց «Լավագույնս համագործակցող Բանկ» Վկայականը ՀՀ Ֆինանսական Հաշտարարի գրաենյակի 4 տարիների գործունեությանը նվիված միջոցառման ընթացքում։

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը շնորհակալություն հայտնեց  ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակին արդյունավետ համագործակցության շրջանակներում բարձր գնահատականի համար:

«Հայաստանի Ֆինանսական հաշտարարի վկայագրի ստանալու փաստը մենք գնահատում ենք որպես համատեղ օպերատիվ և աշխատանքի նկատմամաբ գրագետ մոտեցման արդյունք: Հույս ունենք, որ մեր հաջող համագործակցությունը կկրի շարունակական բնույթ` ի շահ մեր ընդհանուր հետաքրքրությունների, ինչպես նաև համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք բերված ցուցանիշների հետագա ավելացման»,– ասաց նա:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև