«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգիր է շնորհել «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին ղեկավարին՝ Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար

14.02.2012 18:48
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգիր է շնորհել «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին ղեկավարին՝ Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը պարգևատրվել է պատվոգրով, երեքշաբթի հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Օվսյաննիկովը պարգևատրվել է միջպետական հարաբերությունների և Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Հանձնելով պատվոգիրը՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը շնորհակալություն հայտնեց Օվսյաննիկովին արդյունավետ համագործակցության, ֆինանսական շուկայում կատարված համատեղ աշխատանքի և հայ-ռուսական գործարար կապերի ընդլայնման համար:

Վալերի Օվսյաննիկովը 2007թ.-ի մարտին նշանակվել էր «ՎՏԲ (Հայաստան) Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի պաշտոնում:

Նրա ղեկավարության ժամանակահատվածում լուրջ աշխատանք է տարվել ՎՏԲ-ի «հայկական» դստեր արդիականացման և այն ժամանակակից ունիսվերսալ բանկի վերածելու ուղղությամբ: Օպտիմալացման և արմատական բարեփոխումների ենթարկվեց նաև բանկի մասնաճյուղային ցանցը (հանրապետության ողջ տարածքով ավելի քան 100 մասնաճյուղեր, որոնք «Արմսբերբանկ» ՓԲԸ-ի կողմից որպես ժառանգություն հասավ Հայաստանում գտնվող ՎՏԲ բանկին):

«ՎՏԲ (Հայաստան) Բանկ» ՓԲԸ-ի գործունեության վերջին չորս տարիների ընթացքում բանկի ակտիվներն ավելացան 2,6 անգամ և 2011թ.-ի դեկտեմբերի վերջին կազմեցին 179,1 մլրդ դրամ, պարտավորությունները 3,1 անգամվա աճ են գրանցել՝ հասնելով ավելի քան 152 մլրդ դրամի, իսկ կապիտալն աճեց 1,5 անգամ՝ հասնելով 30,5 մլրդ դրամի: Միաժամանակ բանկի շահույթը 2011թ.-ի ընթացքում գերազանցեց 4,5 մլրդ դրամը, ինչը 5,7 անգամ ավել է 2007թ.-ի ցուցանիշից:

Բանկն ակտիվորեն մասնակցել է նշանակալից սոցիալական միջոցառումներին, որոնք անցկացվել են Հայաստանում, այդ թվում նաև՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հովանու ներքո, որոնք ուղղված են ռուսական խոսքի, ռուսական մշակույթի և արվեստի աջակցմանը: Բանկն ավանդաբար հովանավորչական և բարեգործական օգնություն է ցուցաբերում մանկատներին, աջակցում է Ռուսական թատրոնին և Երևանի ռուսական դպրոցին, Բանկի մարզական թիմը բազմիցս հաջողությունների է հասել ՎՏԲ խմբի բոլոր Սպարտակիադաներում:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև