Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, 1 տոկոսից պակաս են

18.12.2013 13:49
Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, 1 տոկոսից պակաս են

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը 2013 թ.–ին հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, կազմում են բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 1 տոկոսից պակաս, Ռուսական բանկերի ասոցիացիայի համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

Նաբիուլինայի գալուց հետո ԿԲ–ն երկրորդ եռամսյակում ավելացրել է արտոնագրերի հետկանչման տեմպերը` հարվածելով շուկայում հայտնի բանկերին։ Մասնավորապես, արտոնագրերից զրկվել են «Պուշկինո» բանկը, Մաստեր–բանկը և Ինվեստբանկը, ինչպես նաև մի շարք խոշոր տարածաշրջանային բանկեր։

«Բանկային համակարգի կայունության վերաբերյալ մտավախություններն անհիմն են։ Դուք գիտեք, որ վերջերս շրջանառվում են, այսպես–կոչված, «սև ցուցակներ», առանձին բանկերում իբր գոյություն ունեցող խնդիրների մասին տեղեկություն է տարածվում։ Մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ հայտարարել, որ դա սուտ է», – ասել է Նաբիուլինան։

Նա նշել է, որ յուրաքանչյուր դեպքում արտոնագրի հետկանչման որոշումն ընդունվում է օրենքին համաձայն։

«Այն բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը հետ են կանչվել անցնող տարում, կազմել են բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 1 տոկոսից պակաս։ Նույնը նկատվում է նաև ներդրումների հարցում», – ներկայացրել է տվյալները Նաբիուլինան։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև