Ծաղկաձորում «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով խոշոր համաժողով կկազմակերպվի

06.02.2014 12:31
Ծաղկաձորում «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով խոշոր համաժողով կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական բանկի կազմակերպած «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովը կկայանա ուրբաթ Ծաղկաձորում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Armenia–ի մամուլի ծառայությունից։

Համաժողովին բացման խոսքով հանդես կգան  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Անդրե Կուուսվեկը։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև