Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 29–ին աճել է 0.21 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 413.92 դրամ

29.04.2014 19:00
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 29–ին աճել է 0.21 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 413.92 դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 29–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413.92 դրամ։

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 5.3 միլիոն դոլարի (մոտ 2,2 մլրդ դրամ) 41 գործարք: Միաժամանակ ապրիլի 29–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Ապրիլի 29–ի արդյունքում գրանցված միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 413.10 դրամ, 1 եվրոն`572,60 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև