Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

12.06.2014 19:01
Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 12-ին տեղաբաշխել է 5 մրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր։

Տեղաբաշխվել են 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 9 մլրդ 318 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 47 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 271 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0294 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1490 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 556 554 976 դրամ: ($1 – 411,67 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև