Անելիք Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում նոր «ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՊՐՈԳՐԵՍ» վարկատեսակը

05.09.2014 17:48
Անելիք Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում նոր «ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՊՐՈԳՐԵՍ» վարկատեսակը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկը» շարունակում է ընդլայնել իր կողմից տրամադրվող «Պարզ-Արագ» վարկատեսակների փաթեթի շրջանակը` հաճախորդներին ներկայացնելով իր նոր` «ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՊՐՈԳՐԵՍ» վարկատեսակը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վարկը տրամադրվում է միայն ԱՄՆ դոլարով` առավելագույը մինչև 2.000 ԱՄՆ դոլարի չափով և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը կազմում է 5%, առավելագույնը` 16.3%:

Ինչպես նշել է Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը, բանկի նոր վարկային պրոդուկտները ստեղծվում են հաճախորդների առաջարկությունների ուսումնասիրման հիման վրա:

Նրա խոսքերով՝ այս նոր վարկատեսակն ունի մի քանի առավերություններ, մասնավորապես` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման հաճախորդը կարող է ստանալ վարկ մինչև 2,000 ԱՄՆ դոլար, հինգ տարի ժամկետով:

«Եթե դուք ծրագրել եք ձեռք բերել կենցաղային տեխնիկա կամ կահույք, պատրաստվում եք մեկնել ճամփորդության կամ էլ ցանկանում եք վերանորոգել ձեր բնակարանը, ապա «Անելիք Բանկը» ձեզ կօգնի իրականացնել ձեր ծրագրերը», - նշել է Գևորգյանը:

Բանկում շարունակվելու են աշխատանքները սպառողական վարկավորման ակտիվացման ուղղությամբ և մինչև տարեվերջ նախատեսվում է մանրածախ վարկավորման պորտֆելի աճը հասցնել մինչև 46,2 տոկոսի:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 պետական լիցենզիա։ «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100–տոկոսանոց սեփականատերն այսօր լիբանանյան CreditBank–ն է։

Հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`15,3%), պարտավորությունները` 56,9 մլր դրամ (աճը` 21,3%), կապիտալը`12,3 մլրդ դրամ (անկումը` 6,2%), վարկային ներդրումները` 47 մլրդ դրամ (աճը` 21,9%) ($1 – 410,15 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև