Անելիք բանկը հաճախորդներին առաջարկում է գյուղատնտեսական վարկավորման նոր տեսակ

29.11.2013 16:25
Անելիք բանկը հաճախորդներին առաջարկում է գյուղատնտեսական վարկավորման նոր տեսակ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 2-ից հաճախորդներին առաջարկում է նոր վարկատեսակներ` նախատեսված ինչպես խոշոր, այնպես էլ միջին ու մանր գյուղտնտեսվարողների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Վարկերը հաճախորդներին առավել հասանելի դարձնելու նպատակով բանկն առաջարկում է տրամադրման երեք տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ և ոսկու գրավով ապահովվածությամբ:

Վարկատեսակների  առավելագույն գումարը ՀՀ դրամով տրամադրման դեպքում կազմում է 20 մլն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով` 100 հազար դոլար: Վարկատեսակների առավելագույն  ժամկետը 7 տարի է:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ոսկու գրավով ապահովվածությամբ վարկերը բանկը տրամադրում է բացառիկ լավ պայմաններով` առանց որևէ միջնորդավճարի գանձման և շատ մատչելի տոկոսադրույքով:

«Գաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը, և «Անելիք Բանկ»-ն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը»,– ասել է «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը` վստահություն հայտնելով, որ բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները, և իրենց  առաջարկած վարկատեսակները կօգնեն նրանց իրենց տնտեսությունների զարգացման գործում։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև