Հայաստանի բանկերը մինչև 5% բարձրացրել են 12-ամսյա գնաճի կանխատեսումը. ԿԲ

29.09.2014 16:41
Հայաստանի բանկերը մինչև 5% բարձրացրել են 12-ամսյա գնաճի կանխատեսումը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 12-ամսյա գնաճը կանխատեսում են միջինը 5 տոկոսի սահմանում՝ նախկին 4,7 տոկոսի փոխարեն, նշվում է ՀՀ ԿԲ-ի գնաճին վերաբերող հաշվետվության մեջ, որը կազմվել է երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության կատարողականի հիման վրա:

«Ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների շրջանում անցկացված ընթացիկ հարցման արդյունքներով՝ գնաճային սպասումները վերանայվել են դեպի բարձրացում», - նշվում է հաշվետվության մեջ:

Վարկային կազմակերպությունների գնաճային սպասումները ևս աճել են և կազմել են 4,8 տոկոս՝ նախորդ կանխատեսման արդյունքում գրանցված 4,2 տոկոսի համեմատ:

Ըստ հարցման տվյալների՝ տնային տնտեսությունների գնաճային սպասումները փոքր-ինչ փոխվել են դեպի նվազում: 2014 թ.-ին տնային տնտեսությունների 12-ամսյա գնաճի կանխատեսումը կազմել է 4,6 տոկոս՝ նախորդ կանխատեսման արդյունքում գրանցված 4,9 տոկոսի համեմատ:

Ըստ հարցման արդյունքների՝ մեկ տարվա կտրվածքով ֆինանսական համակարգում շուկայական տոկոսադրույքների վարքագծի վերաբերյալ սպասումները հիմնականում եղել են կայուն մակարդակների պահպանման ուղղությամբ:

ՀՀ ԿԲ-ն 2014 թ.-ին 12-ամյա գնաճը կանխատեսում է 25,-5,5 տոկոսի սահմանում:

Պետբյուջեի համաձայն՝ 2014 թ.-ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև