Հայ խորհրդարանականները վավերացրել են IDA-ի հետ 21,2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

29.09.2014 17:47
Հայ խորհրդարանականները վավերացրել են IDA-ի հետ 21,2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրել է Հայաստանի և Զարգացման միջազգային գործակալության (IDA) միջև ստորագրված համաձայնագիրը «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում:

Հայաստանն ու ՀԲ-ն մայիսի 23-ին 51,2 մլն դոլարի երկու համաձայնագիր էին ստորագրել կրթական և սոցիալական ոլորտներում ծրագրերի իրականացման համար: Զարգացման միջազգային գործակալության (IDA) հետ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21,2 մլն դոլարի վարկ (13,9 մլն SDR): Ծրագիրն ուղղված է սոցիալական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև նմանատիպ ծառայություններ մատուցող կառույցների, ինչպես նաև սոցիալական նպաստներ վճարող կազմակերպությունների վերլուծական, մոնիտորինգային և գնահատման գործառույթների ուժեղացմանը:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 13,9 մլն SDR-ի չափով վարկային միջոցները տրամադրվում են 25 տարով` 5 տարի արտոնյալ ժամկետով:

«Միջոցները կուղղվեն սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգի ներդրմանը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, կենսաթոշակային համակարգի արդիականացմանը, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում նախարարության վերլուծական հնարավորությունների բարձրացմանը, մոնիտորինգի և գնահատման համակարգի ներդրմանը», - ասել է Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ նախատեսվում է նաև, որ կառավարությունը հարկերի գծով կտրամադրի ֆինանսավորման 20 տոկոսը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև