ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 29-ին նվազել է 0,31 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408 դրամ

29.09.2014 18:02
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 29-ին նվազել է 0,31 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408 դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 29-ին NASDAQ OMX  Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, սեպտեմբերի 26-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,31 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2,45  մլն դոլարի (մոտ 999,6 մլն դրամ) 23 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում սեպտեմբերի 29-ին եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Սեպտեմբերի 29-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքները հետևյալն են՝ $1 – 408,36 դրամ, €1 – 517,68 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև