Հայաստանում գործող բանկերի թիվը կարող է կրճատվել մինչև 14–ի. թերթ

14.01.2015 11:51
Հայաստանում գործող բանկերի թիվը կարող է կրճատվել մինչև 14–ի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող բանկերն առաջիկայում կմիավորվեն, և 21 բանկերից կմնա 14–ը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Այս տեղեկատվությունը, ըստ էության, չի հերքել ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Մերի Շահինյանը, գրում է թերթը։

Այն հարցին, թե գործող 21 բանկից կմնա՞, արդոք, 14–ը, Շահինյանը պատասխանել է, – «ցույց կտա ժամանակը, հիմա ոչինչ չի կարելի ասել»։

«Կավելացնենք կանոնադրական կապիտալը, ինչն ուղղվում է բանկերի կայունացմանը», – ասել է Շահինյանը։ ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ի դեկտեմբերի 30–ին կայացած խորհրդի նիստի ընթացքում որոշել է 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնել բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, ինչի արդյունքում պետք է տեղի ունենա բանկերի համախմբում։

«Միավորվող բանկերի թվում արդեն նշվում են «Ամերիաբանկն» ու «Ինեկոբանկը»», գրում է թերթը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև