Հայաստանի բանկերը նվազեցրել են 2015թ. գնաճի կանխատեսումը 5.8%–ից մինչև 4,8%. ԿԲ հարցում

26.05.2015 15:41
Հայաստանի բանկերը նվազեցրել են 2015թ. գնաճի կանխատեսումը 5.8%–ից մինչև 4,8%. ԿԲ հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բանկերը նախատեսում են 12–ամսյա գնաճ միջինը 4.8 տոկոսի մակարդակում նախորդ կանխատեսման 5.8 տոկոսի փոխարեն, ասվում է «Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա գնաճի վերաբերյալ 2015 թվականի երկրորդ եռամսյակի և առաջին եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման հաշվետվությունում»։

«Ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների շրջանում անցկացված ընթացիկ հարցման արդյունքներով, հաջորդ տարվա գնաճային ակնկալիքները մի փոքր մեղմվել են, ինչը հիմնականում բացատրվում է տարեվերջին Կենտրոնական բանկի ընդունած կոշտ քայլերով, ինչի արդյունքում կարգավորիչին հաջողվեց զսպել տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված Հայաստանի ֆինանսական շուկայի ձևավորված գնաճային ակնկալիքները»,– նշվում է հաշվետվությունում։

Միաժամանակ, տնային տնտեսությունների գնաճային ակնկալիքները նաև շտկվել են դեպի նվազում` միջինը կազմելով 3.7 տոկոս։

Կենտրոնական բանկի հարցման արդյունքների համաձայն, 2015 թվաիկանի ընթացքում ֆինանսական շուկայում ակնկալվում է դրամային դեպոզիտների տոկոսադրույքների որոշակի աճ, սակայն արտարժութային դեպոզիտների տոկոսադրույքները կցուցադրի նվազման միտում, ինչը նույնպես պայմանավորված է տարեվերջին ԿԲ–ի իրականացրած քայլերով։ Համապատասխանաբար, հեռանկարում ակնկալվում է նաև դրամային և ֆինանսական համակարգում տեղաբաշխած արժութային միջոցների տոկոսադրույքների բարձրացում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկը կանխատեսում է 2015 թվականին Հայաստանում կանխատեսում է 2.5-5.5 տոկոսանոց 12–ամսյա գնաճ։ Հաշվետվության համաձայն, 2015 թվականի ընթացքում 12–ամսյա գնաճը կտատանվի գնաճի ընդունելի մակարդակի վերին շեմում, իսկ 2016 թվականի սկզբին կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ։

Միաժամանակ, 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 12–ամսյա գնաճը կազմել է 5.8 տոկոս` գտնվելով տատանումների ընդունելի միջակայքի վերին շեմի մոտ։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2015 թվականին գնաճը ծրագրված է 4% մակարդակում` ՀՆԱ 4.1–տոկոսանոց աճի դեպքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև