Հայաստանի գնաճը 7 ամիսների ընթացքում կազմել է 5%. վիճակագրություն

20.08.2015 20:06
Հայաստանի գնաճը 7 ամիսների ընթացքում կազմել է 5%. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական գները 2015 թվականի հունվար–հուլիսին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 5 տոկոսով։ Այսպիսի տվյալներ է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, Հայաստանի 12–ամսյա գնաճն ընթացիկ տարվա հուլիսին կազմել է 4.2 տոկոս։

ԱՎԾ տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2015 թվականի հունվար–հուլիսին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4.2 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանի գնաճը 2015 թվականին ծրագրված է 4% (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 4.1 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև