ՄԻՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

23.06.2015 18:41

ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեքշաբթի Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI)  գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգի հետ քննարկել է գործակցության հետագա ուղղությունները և Կենտրոնական բանկի՝ AFI-ի առաջիկա ծրագրերում մասնակցության հնարավորությունները, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել AFI-ի դերը ամբողջ աշխարհում ֆինանսական ներգրավվածության խթանման և զարգացման հարցում: Պարոն Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և AFI-ի միջև շարունակական գործակցությունը և շնորհակալություն հայտնել Կենտրոնական բանկի կողմից տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։

Այդ գործակցության վերջին արդյունքը Ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակումն է, որը կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Եվրագոտու երկրները պարտավորվել են ամրապդնել արժութային միության հիմքերը

06.09.2013 19:44

Եվրագոտու երկրները պարտավորվել են ամրապդնել արժութային միության հիմքերը

Եվրագոտու երկրները պարտավորվում են ամրապնդել տնտեսական և դրամաշնորհային միության հիմքերը, այդ թվում բանկային հաշվեկշռի վերականգնման և ֆինանսական մեկուսացման նվազման հետագա ջանքերի հաշվին, ասվում է Սանկտ Պետերբուրգի «մեծ քսանյակի» գագաթնաժողովի մասնակից պետությունների ամփոփիչ հռչակագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրագոտու երկրները պարտավորվել են ամրապդնել արժութային միության հիմքերը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի Բանկերի միության նախագահ է ընտրվել Աշոտ Օսիպյանը

18.03.2011 12:00

Հայաստանի Բանկերի միության նախագահ է ընտրվել Աշոտ Օսիպյանը

«Արարատբանկի» վարչության նախագահ-գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը Հայաստանի Բանկերի միության նիստում միաձայն ընտրվել է միության նախագահ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի Բանկերի միության նախագահ է ընտրվել Աշոտ Օսիպյանը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.03.2024