«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն տասներորդ մասնաճյուղն է բացել

19.11.2012 18:38
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն տասներորդ մասնաճյուղն է բացել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ նորաբաց մասնաճյուղը գործում է «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային համալիրում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից: Մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին:

«Դալմա» մասնաճյուղը գործելու է շաբաթական 7 օր ընդլայնված աշխատանքային գրաֆիկով՝ 10:00-ից մինչև 22:00-ն: Նորաբաց մասնաճյուղում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հասանելի է բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը:

«Հայաստանի առաջին առևտրաժամանցային համալիրում նոր մասնաճյուղի բացումը ռազմավարական որոշում էր, որը նաև համապատասխանում է բանկի ընդլայնողական քաղաքականությանը: Կարծում եմ, «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությունը  «Դալմա Գարդեն մոլե-ում շահեկան է ինչպես այնտեղ գործող բիզնեսների տեսանկյունից, այնպես էլ կենտրոնի այցելուների համար, որոնք հնարավորություն են ստանում տեղում օգտվել տարբեր բանկային ծառայություններից՝ բանկոմատից, ինտերնետային բանկային ծառայությունից, տարադրամի փոխանակման և այլ գործառնություններից:  «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ երևանցիների առօրյայի անբաժանելի մաս», - նշել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 10-ը մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևով «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվանումով` 1996թ. և 1999թ.-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30%-ը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկը առաջատարներից մեկն է արտարժույթի շուկայում: –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև