Վերակառուցման աշխատանքների պատճառով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ–ի «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղը որոշ ժամանակ չի գործելու

14.08.2013 17:22
Վերակառուցման աշխատանքների պատճառով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ–ի «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղը որոշ ժամանակ չի գործելու

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման աշխատանքների պատճառով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ–ի «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղը օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում չի գործելու:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, այդ ժամանակահատվածում հաճախորդները կարող են օգտվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մյուս մասնաճյուղերի և հեռախոսային բանկային կենտրոնի ծառայություններից:

Մամուլի ծառայությունից նշում են նաև, որ «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղի բանկոմատներից մեկը տեղափոխվել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Vienna Café սրճարանի մուտքի մոտ։

Բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար և շնորհակալություն հայտնում իր ծառայություններից օգտվելու համար:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև