ԱՄՆ ֆոնդային բորսաները փակվել են 1,97-2,22 տոկոս աճով

10.11.2009 13:25
ԱՄՆ ֆոնդային բորսաները փակվել են 1,97-2,22 տոկոս աճով

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսային ցուցանիշները երկուշաբթի ՝ նոյեմբերի 9-ի արդյունքներով 1,97-2,22 տոկոսի սահմաններում աճ են գրանցել՝ ներդրողների լավատեսության ֆոնի ներքո, որի պատճառը համաշխարհային տնտեսության խթանման միջոցների պահպանման մասին G20-ի հայտարարություններն են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը:

Առուվաճառքների ավարտին Dow Jones-ի ցուցանիշն ավելացել է 2,03 տոկոսով՝ մինչև 10226,94 սահմանակետը՝ այսպիսով հասնելով 13-ամսյա առավելագույն ցուցանիշին:
&P 500-ը երկուշաբթի ավելացել է 2,22 %՝ հասնելով 1093,08 սահմանակետին։ NASDAQ-ի ցուցանիշը առուվաճառքների արդյունքում ավելացել է 1,97 տոկոսով՝ հասնելով 2154,06 սահմանակետին:

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։ S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։

Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև