ՀՀ վարկային կազմակերպությունների կապիտալը 2009թ.-ին աճել է 47,2%-ով

05.02.2010 14:48
ՀՀ վարկային կազմակերպությունների կապիտալը 2009թ.-ին աճել է 47,2%-ով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2009թ.-ին, 2008թ.-ի համեմատ, ավելացել է 47,2 տոկոսով՝ 2009թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 26,2 միլիարդ դրամ:

Այս մասին տեղեկացվում է 2009թ.-ի չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործեության մասին ՀՀ կենտրոնական բանկի ամփոփագրում:

Տեղեկատվության համաձայն, վարկային կազմակերպությունների փաստացի լրացված կանոնադրակն հիմնադրամը կազմել է 19,8 միլիարդ դրամ՝ 2009թ.-ի ընթացքում ավելանալով 42,7 տոկոսով: Հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունը կազմում է շուրջ 9 միլիարդ դրամ, ինչը 3,3 տոկոսով պակաս է 2008թ.-ի ցուցանիշից:

Վարկային կազմակերպությունների կապիտալում գլխավոր պահուստը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 455,9 միլիոն դրամ: Վարկային կազմակերպությունների չբաշխված շահույթը 2009թ.-ի ն կազմել է 5,9 միլիարդ դրամ՝ 2008թ.-ի 3,6 միլիարդ դրամի համեմատ:

2009թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով, Հայաստանում գրանցված է 27 վարկային կազմակերպություն և 55 մասնաճյուղ ($1 – 378,24 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև