Ճապոնիայի բյուջեի դեֆիցիտն այս տարի կկազմի ռեկորդային 1 տրիլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել երկրի 2010-2011 ֆինանսական տարվա պետական բյուջեի նախագիծը՝ երկրի համար ռեկորդային 92,299 տրիլիոն իենի (շուրջ 1 տրիլիոն դոլար) չափով:

Այժմ բյուջեի նախագիծը ներկայացվել է վերին պալատին: Սակայն փորձագետները նշում են, որ նախագծի ընդունումը նախորոշված է, քանի որ Ճապոնիայի Սահմանադրությունը բյուջետային հարցերում գերակա իրավունքը տալիս է խորհրդարանի ստորին պալատին, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալտինգ լրատվական գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:

Ճապոնիայի 2010-2011 ֆինանսական տարվա (որը կսկսվի ընթացիկ տարվա ապրիլի 1-ից) բյուջեի նախագիծը նախատեսում է երկրի պատմության մեջ խոշորագույն պետական ծախսերը:

Միաժամանակ բյուջետային դեֆիցիտը ծածկելու համար ծրագրվում է թողարկել 44,3 տրիլիոն իենի (490 միլիարդ դոլար) նոր պարտքային պարտավորություններ, որը ևս ռեկորդային է Ճապոնիայի կառավարության բյուջետային նախագծերի համար:

Պետական փոխառությունների նման խոշոր ծավալը անհրաժեշտ է հարկային մուտքերի դեֆիցիտը լրացնելու համար, որոնք գնահատվում են 37,4 տրիլիոն իեն (420 միլիար դոլար), այսինքն բյուջեի կեսից մի քիչ պակաս:

Ճապոնիայի Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ պետբյուջեի եկամուտները ծրագրվում են ավելի քիչ չափով, քան նոր պետական փոխառությունները: 2010-2011 ֆինանսական տարվա վերջին Ճապոնիայի ընդհանուր պետական պարտքը, երկրի ֆինանսների նախարարության գնահատականներով, կհասնի 862 տրիլիոն իենի կամ ՀՆԱ-ի 180 տոկոսի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img