Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի նախագծին

24.12.2013 12:31
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի նախագծին, որը ռեկորդային գումար է կազմում` 98.88 տրլն իեն (922,22 մլրդ դոլար), հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters գործակալությանը։

Նոր բյուջեով նախատեսվում է, որ կավելանա հարկերի հավաքագրումը, ինչը պայմանավորված է նախևառաջ սպառողական հարկի մինչև 8% բարձրացմամբ, ինչպես նաև կավելանան մասնավոր ընկերություններից ստացվող մուտքերը`գործարար իրավիճակի բարելավման կապակցությամբ։ Բյուջեի մինչև 43 տոկոսը կֆինանսավորվի պետական պարտատոմսերի թողարկման հաշվին։

Կրթության և գիտական մշակումների համար բյուջեում կհատկացվի շուրջ 5,44 տրլն իեն (52 մլրդ դոլար), իսկ ռազմական ծախսերի համար` 4,88 տրլն իեն (45 մլրդ դոլար)։ Կավելանան նաև սոցիալական ծրագրերի և տնտեսության խթանման ծախսերը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև