ՀՀ ԿԲ-ն 1 միլիարդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

06.05.2010 15:10
ՀՀ ԿԲ-ն 1 միլիարդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հինգշաբթի 1 միլիարդ դրամ ծավալով 39 շաբաթ մարման ժամկետով գանձապետական կարճաժամկետ AMGT39032113 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին 6 դիլեր է մասնակցել: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 064,4  միլիոն դրամ, որոնցից 40 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14,1503 տոկոս՝ 14,9934 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 385,55 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև