ՀՀ տնտեսության մեջ բանկերի սպառողական վարկերն աճել են 2,9%

10.05.2010 14:19
ՀՀ տնտեսության մեջ բանկերի սպառողական վարկերն աճել են 2,9%

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ռեզիդենտ տնտեսության մեջ առևտրային բանկերի կողմից կատարված սպառողական վարկերը մարտի վերջին փետրվարի համեմատ ավելացել են 2,9 տոկոսով և կազմել են 142,7 միլիարդ դրամ: Այս տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, որը տրամադրվել է «ԱՌԿԱ «գործակալությանը:

Բանկերի ընդհանուր վարկային ներդրումների ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում առևտրի ոլորտին՝ 21,7 տոկոս: Տվյալ ոլորտին բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են շուրջ 161 միլիարդ դրամ (7,6 տոկոսանոց աճ՝ անցյալ ամսվա ցուցանիշի համեմատ):

Մեծությամբ երկրորդ մասը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին՝ 20,6 տոկոս, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 5,6 տոկոսով: Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում շուրջ 85,1 մլրդ դրամ են կազմել՝փետրվարի 3.2 տոկոսանոց ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ են ուղղել 57,5 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 6,7 տոկոսանոց աճ): Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը մարտի վերջին 48,1 մլրդ դրամ է կազմել՝ ավելանալով 7,3 տոկոսով, սպասարկման ոլորտը՝ 32,4 միլիարդ դրամ (3,8 տոկոսանոց աճ), իսկ տրանսպորտի և կապի ոլորտը՝ 17,8 միլիարդ դրամ (15,9 տոկոսանոց աճ):

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում մարտի վերջին կազմել են 742,6 մլրդ դրամ՝ փետրվարի ցուցանիշի համեմատ ավելանալով 5,5 տոկոսով կամ 38,4 մլրդ դրամով: (1 դոլարը 387.71 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև