Ամերիաբանկն ավարտել է սոցիալական ռիսկերի և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը

16.09.2010 15:42
Ամերիաբանկն ավարտել է սոցիալական ռիսկերի և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Ամերիաբանկն ավարտել է սոցիալական ռիսկերի և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը, որն իրականացվում է FMO և DEG աջակցությամբ։

2009 թվականի դեկտեմբերին FMO և DEG-ն Ամերիաբանկի հետ 30 մլն դոլարի երկարաժամկետ վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որից 20 մլն դոլարը նախատեսված է եղել փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման, իսկ 10 մլն դոլարը՝ վերականգնվող էներգետիկայի համար։

«Սա մեր առաջին ներդրումային ծրագիրն է Հայաստանում, այս փորձնական նախագիծը հաջողությամբ իրագործվեց, ինչի արդյունքում Ամերիաբանկը հաջողությամբ ներդրեց շրջակա միջավայրի ռիսկերի և սոցիալական ռիսկերի կառավարման ծրագիրը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց FMO Խորհրդի նախագահ, ներդրումների գծով տնօրեն Յուրգեն Ռիգտերնիկը (Jurgen Rigternik)։

Միաժամանակ նա հավելեց, որ նմանատիպ ծրագիր է առաջին անգամ իրագործվել ԱՊՀ ողջ տարածքում։

Ըստ նրա, Ամերիաբանկը «գերազանցեց մեր սպասելիքները», և երեք ամիսների ընթացքում արդյունավետորեն իրականացրեց բոլոր աշխատանքները։

«Այս ժամանակահատվածում նշանակվել է սոցիալական և շրջակա միջավայրի հարցերի համակարգող, բոլոր վարչություններում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ, մշակվել է կառավարման համակարգ»,- ասաց նա՝ հավելելով, որ խորհրդատուի հետ համաձայնեցվել է համապատասխան քաղաքականություն և ընթացակարգեր։

Ամերիաբանկը FMO և DEG շնորհակալական պատվոգրի է արժանացել ծրագրի հաջող իրականացման համար։ Բացի այդ, իջեցվել են Ամերիաբանկի կողմից ներգրաված միջոցների տոկոսադրույքները։

«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը զերծ մնաց տոկոսադրույքների նվազեցման չափի վերաբերյալ մեկնաբանություններից՝ պայմանավորելով դա կոմերցիոն գաղտնիքով, սակայն ասաց, որ միջոցները ներգրավվել են FMO-ից 8 տարի ժամկետով, իսկ «տոկոսադրույքը նվազել է և ավելի հասանելի դարձել մեզ համար»։

Նա պարզաբանեց, որ բանկում հաջող ներդրված համակարգը կնպաստի ոչ միայն բանկի աշխատանքին, այլ նաև տնտեսության զարգացմանն ընդհանուր առմամբ և խնդիրների լուծմանը շրջակա միջավայրի պաշտպանության գծով։

«Մենք քաղաքականություն, ներքին ընթացակարգեր ենք մշակել, որոնք ներկայացվել են մասնագիտացված չեխական կազմակերպության փորձագիտությանը»,- ասաց նա։

Ամերիաբանկի գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ ռիսկերի կառավարման գծով չափանիշների համապատասխանության փորձագիտություն են անցնում ոչ միայն վարկային հայտերն այս ծրագրի շրջանակներոյ, այլ նաև սոցիալական հարցերի լուծման համար նախատեսված և շրջակա միջավայրի հետ կապված բանկային բոլոր վարկերը։

«Միայն չափանիշների համապատասխանության հաստատման դեպքում կիրականացվի վարկավորման փուլը»,- ասաց Հանեսյանը, հույս հայտնելով, որ հայկական մյուս բանկերը կվերցնեն այդ փորձը և համապատասխան համակարգ կներդնեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև