ՀՀ ԿԲ-ն 2,5 մլրդ դրամի պետական պարտատոմս է տեղաբաշխել

21.10.2010 17:40
ՀՀ ԿԲ-ն 2,5 մլրդ դրամի պետական պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հինգշաբթի 2,5 միլիարդ դրամ ծավալով  պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN3621А138 սերիայի հնգամյա պարտատոմսեր:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է3,265 միլիոն դրամ, որոնցից  210 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14,3547տոկոս՝ 14,6097 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 2,5 միլիարդ դրամ: (1 դոլարը 360,54 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև