Կոնվերսբանկը պլաստիկ քարտեր կթողարկի կանանց համար

04.03.2011 15:01
Կոնվերսբանկը պլաստիկ քարտեր կթողարկի կանանց համար

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկը» առաջինը Հայաստանում սկսում է թողարկել Master Card Woman's card` հատուկ կանանց համար՝ կանանց տոների առթիվ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, քարտը ձևավորված է հատուկ կանանց համար և  քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու հատուկ կանանց համար մշակված մի շարք առավելություններից:

Հաղորդագրության համաձայն` նշյալ քարտապաններին կտրվեն հատուկ զեղչեր ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ և բժշկական կենտրոններում: Բացի այդ, WOMAN'S CARD-ի քարտապանների համար բանկն առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ  ծառայությունը:

«Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standart քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում անվճար է»,- ասվում է հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն, «Կոնվերս բանկն» իր ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար դեռևս 2010 թվականից մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման ավելի քան 300 կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ: Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև բանկի VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար,  որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Կոնվերս Բանկը ունի ավելի քան 600 աշխատակից և 28 մասնաճյուղ Հայաստանի 13 քաղաքներում, որոնցից երկուսը մատուցում են փոստային-բանկային ծառայություններ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև