ՀՀ առևտրային բանկերը 718,9 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավանդներ են ներգրավել փետրվարի ընթացքում

29.03.2011 15:33
ՀՀ առևտրային բանկերը 718,9 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավանդներ են ներգրավել փետրվարի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա փետրվարին հայկական առևտրային բանկերն ավելի քան 718,9 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով ավանդներ են ներգրավել:

Ինչպես նշված է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ, փետրվարին ՀՀ առևտրային բանկերում այս ցուցանիշի շուրջ 3,1 տոկոս աճ է գրանցվել՝ անցած ամիսների համեմատ:

Տվյալների համաձայն, ՀՀ ռեզիդենտների ավանդները փետրվարին կազմել են 602,4 մլրդ դրամ՝ ներգրավված ավանդների ընդհանուր գումարի 83,8 տոկոսը, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 116,5 մլրդ դրամ՝ ընդհանուր ավանդների 16,2 տոկոսը:

Պետք է նշել, որ փետրվարին ռեզիդենտները գերադասել են դրամական միջոցներ ներդնել արտարժույթով:

Այսպիսով, փետրվարի վերջին արտարժույթով ավանդների ծավալը կազմել է 392,1 մլրդ դրամ (ռեզիդենտների բոլոր ավանդների 54,5%-ը), ինչը 1,4 տոկոսով շատ է անցյալ ամսվա նույն ցուցանիշից: Համապատասխանաբար, ռեզիդենտները փետրվարին 210,3 մլրդ դրամ են ներդրել (ռեզիդենտների բոլոր ավանդների 45,5 տոկոսը), ինչը 5,2 տոկոսով մեծ է հունվարի ցուցանիշից:

Ընդ որում, ոչ ռեզիդենտները նույնպես գերադասել են իրենց 109,1 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով դրամական միջոցները ներդնել արտարժույթով, իսկ 7 մլրդ դրամը՝ դրամով ($1 – 368,09 դրամ):   –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև