Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը երեք ամսվա անկումից հետո ապրիլին ավելացել է 2,8%-ով

03.06.2015 12:56
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը երեք ամսվա անկումից հետո ապրիլին ավելացել է 2,8%-ով

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը երեք ամիս գրանցված անկումից հետո ապրիլին ավելացել են 2,8%-ով` կազմելով 1 759,4 մլրդ դրամ։ Նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

ԿԲ–ի տվյալներով` ռեզիդենտների ավանդների ծավալն ապրիլին ավելացել է 2 տոկոսով` կազմելով 1 3431,7 մլրդ դրամ։ Միաժամանակ ռեզիդենտներից դրամով ստացված ավանդները կազմել են 496,4 մլրդ դրամ (3,2 տոկոսի աճ), իսկ արտարժույթով ավանդները` 847,3 մլրդ դրամ (1,4 տոկոսի աճ)։

Ռեզիդենտների ցպահանջ ավանդներն ապրիլի վերջին կազմել են մոտ 377,2 մլրդ դրամ, որից դրամով` 177 մլրդ դրամ, իսկ արտարժույթով` 200,2 մլրդ դրամ։

Միաժամանակ ռեզիդենտների ժամկետային ավանդները 2015թ.–ի ապրիլին կազմել են 966,5 մլրդ դրամ, որից դրամով` 319,4 մլրդ դրամ, իսկ արտարժույթով` 647,1 մլրդ դրամ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ .($1- 477,19 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև