Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը մարտին աճել է 22,2%` հասնելով 1,6 տրլն դրամի

07.05.2014 13:53
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը մարտին աճել է 22,2%` հասնելով 1,6 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014 թ.–ի մարտի վերջին կազմել է մոտ 1 648 մլրդ դրամ` 2013 թ.–ի մարտի  համեմատ ավելանալով 22,2 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` ռեզիդենտներից ստացված ավանդները հաշվետու ամսում կազմել են 1 194,5 մլրդ դրամ` ավելանալով 19 տոկոսով։ Միաժամանակ ռեզիդենտներից ստացված դրամային ավանդները կազմել են 459,35 մլրդ դրամ (25,9 տոկոսի աճ), իսկ արտարժույթով ավանդները` 735,2 մլրդ դրամ (15,1տոկոսի աճ)։

Ռեզիդենտների ցպահանջ ավանդները փետրվարի վերջին կազմել են մոտ 350,3 մլրդ դրամ (18.9 տոկոսի աճ) կամ համախառն ավանդների 29.3 տոկոսը, որից դրամային ավանդները կազմել են 177,2 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 173,1 մլրդ դրամ։

Միաժամանակ ռեզիդենտների ժամկետային ավանդները 2014 թ.–ի մարտին կազմել են 844,2 մլրդ դրամ (19 տոկոսի աճ), որից դրամային ավանդները` 282,1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 562,1 մլրդ դրամ։
2014 թ.–ի մարտի վերջի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1- 414,76 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև