Կոնվերսբանկը պարգևատրել է 100–հազարերորդ հոբելյանական քարտատիրոջը

11.04.2013 19:55
Կոնվերսբանկը պարգևատրել է 100–հազարերորդ հոբելյանական քարտատիրոջը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն ապրիլի 11–ին պարգևատրեց  100–հազարերորդ հոբելյանական քարտատիրոջը` Բաղդասար Ոսկանյանին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը կարևորեց անկանխիկ գործարքների նշանակությունը վճարահաշվարկային համակարգի զարգացման գործում:

«Մենք անընդհատ աշխատանքներ ենք տանում քարտերի սպասարկման ցանցի ընդլայնման ուղղությամբ, ինչի շնորհիվ մեր հաճախորդների թվին զուգահեռ շարունակաբար աճում է նաև Բանկի պլաստիկ քարտերով գործարքներ իրականացնողների քանակը»,– ասաց պարոն Հակոբյանը:

Հակոբյանը նաև նշեց, որ տվյալ փաստը վկայում է հաճախորդների կողմից բանկի նկատմամբ վստահության ամրապնդման մասին
Կոնվերսբանկի կողմից 2012 թվակնին տրամադրած պլաստիկ քարտերի թիվն ընդամենը մեկ տարվա ընթացքում ավելացել է գրեթե 90 տոկոսով` կազմելով ավելի քան 100 հազար հատ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև