«Արեգակ» ՈւՎԿ-ի վարկային պորտֆելի շուրջ 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտ

20.04.2011 15:11
«Արեգակ» ՈւՎԿ-ի վարկային պորտֆելի շուրջ 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտ

«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մարիամ Եսայանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» - Տիկին Եսայան «Արեգակը» նախատեսու՞մ է իր հաճախորդներին վարկեր տրամադրել արտոնյալ պայմաններով՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունը:

Մ. ԵսայանԱպրիլին և մայիսին մենք «Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ» խորագրով ակցիա ենք անցկացում, որի շրջանակներում վարկերի բոլոր տեսակների համար նախատեսվում է տարեկան մինչև 40 տոկոս տոկոսադրույքների նվազում: Մեզ մոտ սկսվում է վարկավորման թեժ ժամանակահատվածը, և մենք ցանկանում ենք աջակցել մեր հաճախորդներին ավելի մատչելի վարկերի տրամադրման հարցում:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում նախորդ տարին հետճգնաժամային զարգացման համատեքստում:

Մ. Եսայան - Նախորդ տարին մեր կազմակերպության համար դրական էր: Մեզ հաջողվեց իրականացնել նոր ծրագրեր և նպատակներ, որոնք կանգնած էին «Արեգակի» առաջ՝ հաշվի առնելով այն, որ մենք շատ ակտիվ ենք գյուղատնտեսության ոլորտում, և տնտեսության այդ ոլորտի ֆինանսավորմանն ուղղվում է ողջ պորտֆելի շուրջ 70 տոկոսը:Ասեմ, որ նախորդ տարվա բավականին անբարեհաջող կլիմակայական պայմանների հետևանքները, որոնք լրջորեն ազդեցին գյուղատնտեսության՝ հատկապես այգեգործության վրա, մինչև հիմա զգացվում են: Սակայն քանի որ մեր հաճախորդների գործունեությունը բավականին դիվերսիֆիկացված է, ռիսկերը համեմատաբար ցածր էին:

Հենց սա է ռիսկերի կառավարման մեր մոդելը, ինչը Հայաստանի փոքր մասշտաբների համար բավականին հրատապ է: Օրինակ՝ կախվածությունը բիզնես-գործունեության մեկ տեսակից, իսկ նախորդ դարի դա այգեգործությունն էր, զգալիորեն ավելացնում է ռիսկերն ինչպես հաճախորդի, այնպես էլ մեզ համար:

Բացի այդ, չնայած մենք խուսափում ենք start-up-ների ֆինանսավորումից, սակայն եթե խոսքը նոր ոլորտների մասին է, որոնք թույլ են տալիս ընդլայնել ձեռներեցի գործունեության շրջանակաները, ապա մենք տրամադրում ենք միջոցներ: Դա մասամբ բացատրվում է նրանով, որ մենք չենք տրամադրում երկարաժամկետ վարկեր, մարման միջին ժամկետը մեզ մոտ չի գերազանցում 14 ամիսը:

Նշեմ, որ մենք հաճախորդի հոգեբանության մեջ հետաքրքիր միտում ենք նկատել: Այսպես, եթե մի քանի տարի առաջ փոխառուները փորձում էին մեծ վարկեր վերցնել առավելագույն ժամկետներով, ապա այժմ այդ հարցն այլևս հրատապ չէ: Դա վկայում է, մասնավորապես, այն մասին, որ ֆինանսական ռեսուրսների հասանելիության հարցում պոտենցիալ հաճախորդներն իրենց ավելի վստահ են զգում:

«ԱՌԿԱ» - Ո՞րն են «Արեգակ» ՈւՎԿ-ի առաջնահերթությունները 2011 թ.-ին գործունեության ռազմավարական ծրագրի շրջանակներում:

Մ. ԵսայանԱյս տարի մենք կշարունակենք նախկին մոդելով աշխատանքը: Այլ խոսքերով` մեր ուղղվածությունը դեպի գյուղատնտեսություն կպահպանվի, որտեղ տարիների ընթացքում մեզ մոտ հաճախորդների կայուն բազա է ձևավորվել: Այսօրվա դրությամբ «Արեգակն» ունի շուրջ 30 հազար ակտիվ հաճախորդ, ընդ որում նրանցից շուրջ 70 տոկոսը մշտական են, և դա ոչ միայն մեր կազմակերպության, այլև մեր հաճախորդների հաջողված լինելու ցուցանիշն է:

Մեր առաջնահերթությունները մնում են խմբակային ապրանքները, որոնց մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում կազմում է շուրջ 83 տոկոս: Նշեմ նաև, որ մենք աշխատում ենք արդեն շուրջ 670 համայնքներում, և հատկանշական է, որ չկա ոչ մի համայնք, որտեղ մենք դադարեցրել ենք մեր գործունեությունը: Այս երկու փաստերը վկայում են մեր աշխատանքի բարձր արդյունավետության մասին:

Մենք նախատեսում ենք աստիճանաբար ավելացնել ինդիվիդուալ հաճախորդների մասնաբաժինը վարկային ընդհանուր պորտֆելում:

«ԱՌԿԱ» - Որքանո՞վ է լրջորեն ազդել գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը մարզերում փոքր և միջին բիզնեսի վարկունակության և առաջարկվող միկրոֆինանսական ծառայությունների մատչելիության վրա:

Մ. Եսայան Խնդիրն այն է, որ ֆինանսական փոքր մասշտաբների դեպքում անկումը ևս փոքր է: Հաշվի առնելով այն, որ մեր վարկի միջին չափը կազմում է շուրջ 350 հազար դրամ, անկումը ևս այնքան էլ զգալի չէր:

Կախված ձեռներեցության տարբեր ոլորտներում բիզնեսի դիվերսիֆիկացումից՝ նախորդ տարվա իրավիճակը տարբեր կերպ էր զգացվում: Կարող եմ ասել, որ բարդություններ էին առաջանում ավելի շատ այն մարզերում, որոնք ավելի շատ մասնագիտացած էին այգեգործության մեջ, և դրանցից առաջինը Արագածոտնի մարզ էր:

Հատկանշական է նաև այն, որ ավելի շատ ուշադրություն դարձնելով բիզնեսի դիվերսիֆիկացմանը՝ մենք 17 տոկոսով ավելացրեցինք վարկի միջին չափը: Դա վկայում է այն մասին, որ չնայած գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը՝ կարելի է բնագավառներում այնպես բաշխել ֆինանսավորումը, որպեսզի արդյունքում աճ գրանցվի:

«ԱՌԿԱ» - Լուրջ բարդություններ եղե՞լ են վարկերի մարման հետ կապված։

Մ.Եսայան – Դա անխուսափելի է, վարկերի մարման ուշացումներ միշտ են լինում, սակայն կարող եմ ասել, որ ռիսկային վարկերի մասնաբաժինը մեր պորտֆելում նախորդ տարի մի փոքր գերազանցել է 2 տոկոսը, ինչը ֆորսմաժորի դեպքում ընդունելի է համարվում գյուղատնտեսական ուղղվածության կազմակերպության համար։ Նման ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մեր հաճախորդների բիզնեսը կենտրոնացված չէ միայն մեկ կոնկրետ ճյուղում։

Ասեմ նաև, որ ստեղծված իրավիճակներում մեր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք ֆինանսավորումն իրականացնում ենք միայն ազգային արժույթով։ Սա նույնպես երաշխիք է, որ ռիսկային պորտֆելի մասնաբաժինն ընդհանուր ծավալում մեծ չի լինի։

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են «Արեգակ» ՈՒՎԿ-ի ֆինանսական ցուցանիշները 2010 թվականին։

Մ.Եսայան – 6,6 մլրդ դրամ կապիտալի չափով, որն ավելացել է գրեթե 30 տոկոսով, մենք առաջի տեղն ենք զբաղեցնում վարկային կազմակերպությունների շարքում։ Կապիտալի աճը հաջողվել է ապահովել նրա հաշվին, որ մեր բաժնետերը վարկային միջոցների մի մասը տրամադրել է կապիտալի տեսքով։ Աճի դինամիկան ապահովվում է նաև չբաշխված շահույթի հաշվին։

«Արեգակ» ՈՒՎԿ-ի մաքուր շահույթի ցուցանիշը 2010 թվականի արդյունքներով ավելացել է 48 տոկոսով և կազմել է 1,36 մլրդ դրամ։ Նախորդ տարի մեր կազմակերպությունը 14 մլրդ ընդհանուր ծավալով 33 հազ վարկ է տրամադրել։

«ԱՌԿԱ» - Ի՞նչ ցուցանիշներ եք մտադիր ապահովել 2011 թվականի արդյունքում։

Մ.Եսայան – Այս տարին մեզ համար զգալի ներդրումների տարի կլինի։ Մասնավորապես, մենք արդեն ապրիլից մտադիր ենք տեղափոխվել սեփական գրասնեյակ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։ Մենք արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի առավելագույն արդիականացման և թարմացման գործընթաց ենք սկսել։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա գործունեության ծրագրմանը, ակնկալվում է, որ ակտիվ պորտֆելը տարեվերջին կկազմի 9,5 մլրդ դրամ 10-տոկոսանոց աճի շնորհիվ։ Ասեմ, որ կարճաժամկետ վարկերի տրամադրման պայմաններում աճի նման ցուցանիշն էական է։ Մենք ակնկալում ենք, որ այն բոլոր ցուցանիշները, որոնց մեզ հաջողվել է հասնել 2010 թվականին, կկատարվեն նաև այս տարի։

«ԱՌԿԱ» - Մտադի՞ր է, արդյոք, ընկերությունն անցնել նոր ապրանքների ներդրմանը վարկավորման շուկայում։

Մ.Եսայան – Տվյալ պահին՝ ոչ։ Մենք որոշ ծրագրոր ունենք, բայց առայժմ զերծ կմնամ դրանք հնչեցնելուց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև