ՀՀ-ում գնաճը 2011 թ. հունիսին 2010-ի հունիսի համեմատ արձանագրվել է 8,5% տոկոսի մակարդակում

30.06.2011 16:04
ՀՀ-ում գնաճը 2011 թ. հունիսին 2010-ի հունիսի համեմատ արձանագրվել է 8,5% տոկոսի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա հունիսին, 2010 թ.-ի հունիսի համեմատ, կազմել է 8,5 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) ավելացմամբ 13,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների՝ 2,9 տոկոսով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հունիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  ծառայությունների ոլորտի սակագներն աճել են 2,8 տոկոսով:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական գների համաթիվը 2011 թ.-ի հունվար-հունիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 109,9 տոկոս, այդ թվում նաև սպառողական ապրանքները (խմիչք ու ծխախոտ)՝ 114,8 տոկոս, ոչ սպառողական ապրանքներինը՝ 103,1 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 105 տոկոս:

Հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,6 տոկոս, ինչը 0,1 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (0,7 տոկոս):

Միաժամանակ հունիսին, մայիսի համեմատ, սպառողական գների համաթիվը նվազել է 1,4 տոկոսով: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) կրճատվել են 2,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են 0,1 տոկոսով:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, հունիսին մայիսի համեմատ երկրի դիտարկվող բոլոր քաղաքներում սպառողական գները կրճատվել են 2,3-1,0 տոկոսով, միաժամանակ, անկման բարձր ցուցանիշ է արձանագրվել Արտաշատ քաղաքում։ Միևնույն ժամանակ մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 1,2 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2011թ.-ի վերջին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%):-0-

հունիս 2011 թ.

հունիս 2011 թ. 2010 թ. դեկտեմբերի համեմատ г.

2011թ. հունիս 2010 թ. հունիսի համեմատ

2011թ. հունվար-հունիս – 2010 հունվար-հունիսի համեմատ

2011 հունիս 2011թ. մայիսի նկատմամբ

Սպառողական գների համաթիվ - ընդամենը

103.5

108.5

109.9

98.6

Սպառողական ապրանք

104.0

111.2

112.1

98.0

Պարենամթերք

104.9

115.0

116.2

97.1

Ոգելից ըմպելիքներ, ծխախոտ

100.3

100.5

100.6

100.1

Ոչ պարենային ապրանքներ

102.1

102.9

103.1

100.1

Ծառայություններ

102.4

102.8

105.0

100.1

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև