04.10.2011 15:22
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ցանցում ArCa քարտերի ծավալը, 2010 թ.-ի սեպտեմբերի համեմատ, ավելացել է 21,8 տոկոսով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ POS-տերմինալների միջոցով բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալները, 2010 թ.-ի սեպտեմբերի համեմատ, ավելացել են 57,8 տոկոսով:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2002թ.-ից VISA International-ի անդամ է, իսկ MasterCard-ի անդամ է դարձել 2005թ.-ից: 2009 թ.-ին բանկն ավարտել է ռուսական Գազպրոմբանկի (ՍՊԸ) պրոցեսինգային կենտրոնի մեջ սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան: Ռուսական Գազպրոմբանկը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միանձնյա բաժնետերն է:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: