Ինտերնետի միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը սեպտեմբերին աճել է 4,5%–ով և կազմել 2,27 մլրդ դրամ

12.11.2013 16:02
Ինտերնետի միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը սեպտեմբերին աճել է 4,5%–ով և կազմել 2,27 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը  սեպտեմբերի վերջին կազմել է 2,27 մլրդ դրամ`օգոստոսի համեմատ ավելանալով 4,5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի սեպտեմբերի տեղեկագրում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 109031` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 1,9 տոկոսով։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով գործարքների ընդհանուր ծավալը սպասարկման բոլոր տեսակներով Հայաստանի տարածքում կազմել է 94,9 մլրդ դրամ (անկումը` 1,1%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1743127  (անկումը`0,4%)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 74,3 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1442957։

POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 18,2 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 191139  ($1–ը` 405,43 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև