Diners Club International-ը հայկական շուկա է մտնում

18.04.2012 14:55
Diners Club International-ը հայկական շուկա է մտնում
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Diners Club International համաշխարհային առաջատար վճարային համակարգերից մեկը հայկական շուկայում կհայտնվի մոտ ժամանակներս, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Ներկայում մեղ մոտ գործում են MasterCard, Visa, American Express միջազգային վճարային համակարգերը, իսկ երկու ամսից կգործի նաև Diners Club International-ը»,- ասել է նա չորեքշաբթի Diners Club International-ի շնորհանդեսի ժամանակ:
«Արարատբանկը» և Diners Club International-ը չորեքշաբթի հայտարարել են համագործակցություն սկսելու մասին, ինչի շրջանակներում բանկը ստացել է Հայաստանում Diners Club համակարգի քարտերի թողարկման և սպասարկման բացառիկ իրավունք:
Ի սկզբանե բանկը նախատեսում է թողարկել 5 հազ Diners Club քարտ և 3 տարվա ընթացքում դրանց քանակը հասցնել 20 հազարի:
Օսիպյանի խոսքերով՝ Diners Club International համակարգի ներդրումը Հայաստանում շատ բաներում լրացուցիչ ազդակ կլինի հանրապետությունում տուրիզմի զարգացման համար:
Diners Club կազմակերպությունը հիմնվել է 1950թ.-ին: Տվյալ համակարգի քարտերը աշխարհի առաջին բազմանպատակ օգտագործման քարտերը դարձան: Diners Club-ը աշխատում է աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 հազ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:
Իր հերթին Diners Club International-ի եվրոպական հատվածի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պոլը (Jean-Francois Paul)  նշեց, որ Diners Club International համակարգն արդեն գործում է Վրաստանում, իսկ մի քանի ամսից կգործի նաև Ադրբեջանում:
«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր մուտքը հայկական շուկա այսքան ձգձգվեց»,- ասել է նա:
Ժան-Ֆրանսուա Պոլը իր գոհունակությունը հայտնեց համակարգի  ներդրման նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ ավելացնելով, որ ներկայում աշխատանքներ են տարվում քարտի ձևավորման մշակման հետ կապված:
Diners Club պրեմիում դասի վճարային համակարգի միջազգային ներկայացուցիչը Հայաստանում «Արարատբանկն» է: Բացառիկ պայմանագրի համաձայն՝ «Արարատբանկի» բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը կմիանա Diners Club միջազգային ցանցին: Այսուհետ «Արարատբանկը» կսպասարկի համաշխարհային ճանաչում ունեցող Diners Club բրենդի հեղինակավոր քարտեր ունեցող բոլոր հաճախորդներին և էլեկտրոնային վճարմամբ տարբեր ծառայություններ կիրականացնի:--0—
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Diners Club International համաշխարհային առաջատար վճարային համակարգերից մեկը հայկական շուկայում կհայտնվի մոտ ժամանակներս, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Ներկայում մեղ մոտ գործում են MasterCard, Visa, American Express միջազգային վճարային համակարգերը, իսկ երկու ամսից կգործի նաև Diners Club International-ը»,- ասել է նա չորեքշաբթի Diners Club International-ի շնորհանդեսի ժամանակ:
«Արարատբանկը» և Diners Club International-ը չորեքշաբթի հայտարարել են համագործակցություն սկսելու մասին, ինչի շրջանակներում բանկը ստացել է Հայաստանում Diners Club համակարգի քարտերի թողարկման և սպասարկման բացառիկ իրավունք:
Ի սկզբանե բանկը նախատեսում է թողարկել 5 հազ Diners Club քարտ և 3 տարվա ընթացքում դրանց քանակը հասցնել 20 հազարի:
Օսիպյանի խոսքերով՝ Diners Club International համակարգի ներդրումը Հայաստանում շատ բաներում լրացուցիչ ազդակ կլինի հանրապետությունում տուրիզմի զարգացման համար:
Diners Club կազմակերպությունը հիմնվել է 1950թ.-ին: Տվյալ համակարգի քարտերը աշխարհի առաջին բազմանպատակ օգտագործման քարտերը դարձան: Diners Club-ը աշխատում է աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 հազ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:
Իր հերթին Diners Club International-ի եվրոպական հատվածի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պոլը (Jean-Francois Paul)  նշեց, որ Diners Club International համակարգն արդեն գործում է Վրաստանում, իսկ մի քանի ամսից կգործի նաև Ադրբեջանում:
«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր մուտքը հայկական շուկա այսքան ձգձգվեց»,- ասել է նա:
Ժան-Ֆրանսուա Պոլը իր գոհունակությունը հայտնեց համակարգի  ներդրման նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ ավելացնելով, որ ներկայում աշխատանքներ են տարվում քարտի ձևավորման մշակման հետ կապված:
Diners Club պրեմիում դասի վճարային համակարգի միջազգային ներկայացուցիչը Հայաստանում «Արարատբանկն» է:
Բացառիկ պայմանագրի համաձայն՝ «Արարատբանկի» բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը կմիանա Diners Club միջազգային ցանցին: Այսուհետ «Արարատբանկը» կսպասարկի համաշխարհային ճանաչում ունեցող Diners Club բրենդի հեղինակավոր քարտեր ունեցող բոլոր հաճախորդներին և էլեկտրոնային վճարմամբ տարբեր ծառայություններ կիրականացնի:--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև