Մետաղների շուկա. Չինաստանը մետաղները ներքև է ձգում

18.04.2012 15:38
Մետաղների շուկա. Չինաստանը մետաղները ներքև է ձգում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկին փորձեց հաղթահարել վերջին շաբաթների ընթացքում հաստատված վարընթաց միտումը՝ ԱՄՆ ԴՊՀ մեղմ դրամավարկային քաղաքականության հույսերի ֆոնին:

Հաշվետու ժամանակահատվածում դեղին մետաղի գնումների պատճառն ուրբաթ՝ ապրիլի 6-ին, հրապարակված ԱՄՆ աշխատանքի շուկայից ստացված անբարենպաստ տվյալներն էին, քանի որ օվկիանոսի մյուս ծայրից ստացված՝ սպասվածից ավելի թույլ տնտեսական վիճակագրությունը բարձրացրեց ամերիկյան կարգավորիչի մեղմ քաղաքականության պահպանման հավանականությունը: Ոսկու շուկայում տրամադրությունների բարելավմանը նույնպես նպաստեց այն տեղեկությունը, որ Հնդկաստանի ոսկերիչներն ավարտել են ի նշան ոսկու առևտրի նոր հարկերի դեմ բողոքի իրենց քսանօրյա գործադուլը:

Թանկարժեք մետաղի գնանշումների լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին  Ատլանտայում կայացած իր ելույթի ընթացքում պարոն Բերնանկեի զգուշավոր  հայտարարությունները, այն մասին, որ, հավանաբար, հնարավոր է կարգավորման հետագա միջոցներ պահանջվեն: Շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստների հայտերի քանակի հիասթափեցնող տվյալներն ԱՄՆ-ում հերթական անգամ հաստատեցին աշխատանքի շուկայում վերջին դրական միտումների անկայունության վերաբերյալ Բերնանկեի իրավացիությունը: Իսկապես, հինգշաբթի՝ ապրիլի 12-ին, ԱՄՆ աշխատանքի նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի 1-7-ն ընկած շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստների հայտերի քանակը 13,0 հազարից աճեց մինչև 380,0 հազարի՝ կանխատեսված 358,0 հազարի դիմաց՝ գրեթե մեկ տարվա ընթացքում ամենազգալի աճը ցուցադրելով:

Ամեն դեպքում, ուրբաթ՝ ապրիլի 13-ին, Չինաստանի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի և ԱՄՆ սպառողական գնաճի վերաբերյալ հրապարակված թույլ տվյալները զգալիորեն փոխեցին շուկայի տրամադրվածությունը, և շաբաթվա վերջին ոսկու գնանշումները հայտնվեցին ճնշման տակ: Ամրապնդվող ամերիկյան արժույթը նույնպես լավատեսություն չավելացրեց: Արդյունքում՝ նախորդ շաբաթ ոսկու արժեքն աճեց 1,7 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1657,94 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նախկինի պես կխոչընդոտեն թանկարժեք մետաղի գնանշումների աճին: Ամեն դեպքում, ոսկու շուկան շարունակում է լավ աջակցություն ստանալ՝ Հնդկաստանի և Չինաստանի կողմից ֆիզիկական պահանջարկի ավելացման հետ կապված: Միաժամանակ աջակցությունը պայմանավորված է ընթացիկ շաբաթ՝ ապրիլի 24-ին կայանալիք Աքշայ Տրիտիյնա տոնի մոտենալու կապակցությամբ Հնդկաստանում սպասվող կայուն սպառումով: Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1695,0 ԱՄՆ դոլարը:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդել ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական ծրագրված վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստներ ստանալու առաջնային հայտերի քանակի տվյալների հրապարակմանը, ինչպես նաև մարտին արդյունաբերական արտադրության և բնակշուկայի թվերին: Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել մարտին եվրագոտու սպառողական գնաճի տվյալների  հրապարակմանը և ապրիլին ZEW ինստիտուտի կողմից Գերմանիայի գործարար միջավայրի տրամադրվածությունների ցուցիչին:

Օվկիանոսի մյուս ծայրից և եվրագոտուց սպասվող չափավոր դրական վիճակագրությունը կարող է աջակցել թանկարժեք մետաղի գնանշումներին: Սակայն, եթե ԱՄՆ աշխատաշուկայից ստացված տվյալները և Գերմանիայի տրամադրվածությունների ցուցիչը բացասական լինեն, ոսկին կարող է վերսկսել իր նվազումը: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու աջակից կարող է հանդիսանալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1625,0 ԱՄՆ դոլար նիշը:

Նախորդ շաբաթ պղնձի արժեքը ֆյուչերսային շուկայում նվազել է 4,75 տոկոսով՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց հասնելով 3,6165 դոլարի: Պատճառն այն է, որ համաշխարհային տնտեսության հեռանկարների և եվրագոտու իրավիճակի վերաբերյալ ներդրողների մտահոգությունն ավելի է մեծացել, ինչպես նաև թանկացել է ամերիկյան արժույթը: Արտահանման և սպառողական գնաճի, ինչպես նաև առաջին եռամսյակում Չինաստանից ստացված ՀՆԱ-ի վերաբերյալ հրապարակված բացասական տվյալները նույնպես լավատեսություն չեն ավելացրել մետաղի շուկայում, քանի որ Չինաստանին բաժին է հասնում պղնձի համաշխարհային սպառման շուրջ 40 տոկոսը:
Իսկապես, մարտին սպառողական գների տարեկան գնաճը կազմել է 3,6 տոկոս՝ փետրվարի 3,2 տոկոսի դիմաց: Մարտին արտահանման ծավալի փոփոխությունը տարեկան կտրվածքով կազմել է 5,3 տոկոս՝ փետրվարի 39,6 տոկոսի դիմաց: Ինչպես ցույց տվեցին տվյալները, Չինաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճեց 8,1 տոկոսով տարեկան կտրվածքով, այն դեպքում, երբ չորրորդ եռամսյակում դրա աճի տեմպերը կազմեցին 8,9 տոկոս:

Այս մետաղի փոքր-ինչ ցածր բորսայական պաշարը Լոնդոնի մետաղների շուկայում նախորդ շաբաթ չկարողացավ զգալի աջակցություն բերել կարմիր մետաղի գնանշումների աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում  պղնձի արժեքի դինամիկան հիմնականում կախված կլինի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական աճից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից: Սպասվում է, որ այդ վիճակագրությունը զուսպ դրական կլինի: Եթե այս կանխատեսումներն արդարանան, և արդյունաբերական արտադրության և ԱՄՆ բնակշուկայից ստացված տվյալները, ինչպես նաև Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրվածությունների ցուցիչը չափավոր դրական լինեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են վերականգնել իրենց կորուստները:

Սակայն, եթե վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան արժույթը կրկին շարունակի աճը, պղինձը կարող է նաև էժանանալ: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը կկազմի 3,50 – 3,75 ԱՄՆ դոլար՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց: -0-

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև