ՀՀ ԿԲ-ն 12-ամսյա գնաճ է կանխատեսում 4% (±1,5%) ծրագրված մակարդակի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 12-ամսյա գնաճ է կանխատեսում 4% (±1,5%) ծրագրված մակարդակի սահմաններում, ասվում է ԿԲ Խորհրդի նիստի արդյունքներով Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշվում է, որ գնաճային միջավայրի վրա ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը համապատասխանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարին և, ընդհանուր առմամբ, ոչ գնաճային է: Արտաքին գործընթացները, հայտնեցին ԿԲ-ից, նույնպես դուրս չեն գալիս բազային սցենարի սահմաններից:
Հաղորդագրությունում նշվում է, որ 2012 թ. մարտին արձանագրվել է 0.1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ, նվազել է 0.8 տոկոսային կետով և կազմել 2.2%` մնալով 4±1,5% տատանումների թույլատրելի միջակայքից փոքր-ինչ ցածր մակարդակում:
Խորհուրդը փաստել է, որ  աշխարհի առաջատար երկրների տնտեսական աշխուժության դրական միտումներից լավատեսական ակնկալիքների ազդեցության ներքո հումքային և պարենային ապրանքների համաշխարհային գները ձևավորել են գնաճային թույլ միջավայր:
Բացի այդ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրների պահպանման պայմաններում արձանագրվել է նավթամթերքի գների աճ, ինչը որպես ռիսկ հաշվի է առնվել Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
ԿԲ-ում նշել են, որ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա  համեմատ միջին տոկոսադրույքը մնացել է գրեթե անփոփոխ և կազմել 8.77% (նվազումը 0.13 տոկոսային կետ): ռեպո գործարքների տոկոսադրույքները կրճատվել են 1,07 տոկոսային կետով և կազմել են 9,81 տոկոս, իսկ միջբանկային ռեպո-գործարքները նվազել են 1,27 տ.կ.-ով՝ կազմելով 9,46 տոկոս:
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն ապրիլի 10-ին որոշում ընդունեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքն 8 տոկոս մակարդակով, լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 11 տոկոս, իսկ ԿԲ-ում առևտրային բանկերի ավանդների տոկոսադրույքը՝ 5 տոկոս:
Վերջին անգամ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է սեպտեմբերի 6-ին 0,5տ.կ.-ով և սահմանել 8 տոկոսի մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img