Հայաստանի պետական ընդհանուր պարտքը I եռամսյակում մոտ $4,1 մլրդ է կազմել

28.04.2012 16:12
Հայաստանի պետական ընդհանուր պարտքը I եռամսյակում մոտ  $4,1 մլրդ է կազմել
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի պետական ընդհանուր պարտքը 2012թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ $4 մլրդ 196 մլն, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ, փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Արտաքին պարտքը՝ կազմել է $3մլրդ, 634 մլն, որից՝ կառավարության պարտավորությունները՝ $3 մլրդ 3 մլն, Կենտրոնական բանկինը՝ $631 մլն»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ ներքին պարտքը կազմել է շուրջ $562,2 մլրդ:
Ջանջուղազյանը նշեց նաև, որ արտաքին պարտքի չափը երկրի տնտեսության համար վտանգ չի ներկայացնում, թեև ճգնաժամի հետ կապված՝ այն մեծացել է մոտ երկու անգամ:
Գլխավոր գանձապահը նաև ավելացրեց, որ պետբյուջեի հնարավորությունները ծածկում են պետպարտքի սպասարկման ծախսերը:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև