Հայկական դրամի արժևորման միտում է նկատվում. թերթ

12.07.2012 14:55
Հայկական դրամի արժևորման միտում է նկատվում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն առաջին անգամ վերջին երկու ամիսներին արժևորվել է 6 կետով, գրում է «Օրակարգ» թերթը։ Աշխատանքային չորս օրերին (հուլիսի 9-11-ը) կոտրել են վերջին երկու ամիսներին հայկական դրամի նկատվելի արժեզրկումը։ Այս շաբաթ դրամը սկսել է արժևորվել, և, կարծես, այդ միտումը շարունակվում է։

Այսպես, հուլիսի 11-ին ներբանկային շուկայում ամերիկյան արժույթի գնման միջին կշռված արժեքը կազմում էր 411,6, իսկ վաճառքի արժեքը՝ 415,7 դրամ։ Համեմատության համար նշվում է, որ հուլիսի 9-ին բանկերը դոլարը գնում էին 417 դրամով։ Թերթի համաձայն, հուլիսի 11-ին դրամը ներբանկային շուկայում արժևորվել է 2,5 կետով։ Միաժամանակ դոլարի գնման և վաճառքի միջև առկա 5-դրամանոց մարժան ցույց է տալիս, որ արժույթի շուկայում առկա են որոշակի սպասումներ (սովորաբար մարժան կազմում է 2-3 դրամ)։

Ինչպես նշվում է թերթում, դրամի փոխարժեքն աճել է նաև NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում։ Այսպես, հուլիսի 9-ի արդյունքներով մեկ դոլարի դիմաց միջին կշռված արժեքը կազմել է 418,25 դրամ, իսկ արդեն հուլիսի 11-ին՝ մեկ դոլարի դիմաց 413,35 դրամ։ Բորսայում գործարքների ծավալից և քանակից ելնելով՝ կարելի է պնդել, որ հուլիսի 10-ի և 11-ի առքուվաճառքի արդյունքներով ֆոնդային բորսայում իրականացվել են համապատասխանաբար 4,1 մլն և 4,5 մլն դոլարի գործարքներ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև