«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է սպասարկել ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգը

12.07.2012 15:55
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է սպասարկել ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգը
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
«2012թ. հուլիսի 12-ից Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ–ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվը ավելացավ ևս մեկով: Այսուհետ բանկի բոլոր 16 մասնաճյուղերի և գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել  նաև ANELIK  միջազգային դրամական փոխանցումների համակարգով: Նոր համակարգը հնարավորություն է տալիս  հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով աշխարհի շուրջ  90  երկիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ-ն ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Blizko և Unistream  միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, ինչպես նաև  իրականացնում է առանց հաշվի բացման «Գազպրոմ-Էքսպրես» անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև