Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկի վնասն աճել է 2,5 մլրդ եվրոյով

03.08.2012 16:28
Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկի վնասն աճել է 2,5 մլրդ եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի Royal Bank of Scotland Group Plc. (RBS) խոշորագույն բանկի զուտ վնասը 2012թ.-ի առաջին կիսամյակում աճել է 39,6 տոկոսով` կազմելով 1,990 մլրդ ֆունտ (2,53 մլրդ եվրո)`2011թ.-ի առաջին կիսամյակի 1,425 մլրդ ֆունտ զուտ վնասի դիմաց, ասվում է բանկի հաղորդագրության մեջ, հաղորդում է РБК-ն:

RBS խմբի համախառն եկամուտն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 13,569 մլրդ ֆունտ (17,24 մլրդ եվրո), ինչը 14,6 տոկոսով քիչ է 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից`15,895 մլրդ ֆունտ: Հաշվետու կիսամյակում բանկի գործառնական շահույթը կրճատվել է 6,7 տոկոսով` կազմելով 1,834 մլրդ ֆունտ (2,33 մլրդ եվրո)` անցյալ տարվա 1,966 մլրդ ֆունտի դիմաց:

RBS-ի զուտ վնասը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում կրճատվել է 48 տոկոսով և կազմել 466 մլն ֆունտ (592 մլն եվրո)` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 897 մլն ֆունտի չափով վնասի դիմաց: Բանկային խմբի համախառն եկամուտը նվազել է 17,3 տոկոսով` կազմելով 6,438 մլրդ ֆունտ (8,18 մլրդ եվրո)` 2011թ.-ի ապրիլ-հունիս ամիսների 7,782 մլրդ ֆունտի դիմաց: RBS-ի գործառնական շահույթը կրճատվել է 22 տոկոսով` կազմելով 650 մլն ֆունտ (826 մլն եվրո)` անցյալ տարվա 833 մլն ֆունտի համեմատ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերանայում է Royal Bank of Scotland-ը ամբողովին ազգայնացնելու հնարավորությունը: Ինչպես նշվում է, RBS բաժնետոմսերի մասնավոր սեփականության մեջ մնացած գնումները բրիտանական կառավարությանը կարժենա 5 մլրդ ֆունտ ստեռլինգ  (7,8 մլրդ դոլար): Սակայն ինչպես մատնանշում են աղբյուրները, երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հավանություն չի տալիս այդ գաղափարին, քանի որ դա նշանակում է, որ կառավարությունը պետք է լուծի RBS-ի տոքսիկ պարտքերի խնդիրը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև