Բրիտանիայի կառավարությունը կվաճառի Lloyds–ում ունեցած մասնաբաժնի մի մասը

17.09.2013 11:18
Բրիտանիայի կառավարությունը կվաճառի Lloyds–ում ունեցած մասնաբաժնի մի մասը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բրիտանիայի կառավարությունը մտադիր է երկրի ամենախոշոր բանկի` Lloyds Banking Group–ի մասնաբաժնի մի մասը վաճառել։ Իշխանությունը բաժնետոմսերը գնել էր ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ շրջանում։

Իշխանությունը հարկատուների փողերն օգտագործել էր 2008 թվականին բանկը փրկելու համար, իսկ հիմա խոսքը 39 տոկոս բաժնետոմսերից 6 տոկոսը վաճառելու մասին է, հայտնում է Բի–բի–սին։

Սպասվում է, որ վաճառքի  շահույթը կարող է ավելի քան 5 մլրդ դոլար կազմել։ Այսպիսով, կառավարությունը կվերադարձնի այն գումարը, որը վճարել էր բաժնետոմսերի այդ մասնաբաժնի դիմաց։

Lloyds Banking Group–ը հիփոթեքային խոշոր վարկատու է Բրիտանիայում։ 2008 թվականի ավարտին բրիտանական կառավարությունը բանկին ավելի քան 20 մլրդ ֆունտ ստեռլինգ հատկացրեց HBOS հիփոթեքային բանկին միանալուց հետո։

Lloyds Banking Group–ի զուտ վնասները 2012 թվականին նվազել են երկու անգամ և կազմել 1,427 մլրդ ֆունտ ստեռլինգ, այն դեպքում, որ նախորդ տարի այդ ցուցանիշը 2,787 մլրդ ֆունտ ստեռլինգ էր կազմել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև