Բրիտանական բանկերը վախեցել են «Ռոսնեֆտից»

05.06.2014 12:04
Բրիտանական բանկերը վախեցել են «Ռոսնեֆտից»

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Holdings–ը և  Lloyds Bank–ը հրաժարվել են մասնակցել «Ռոսնեֆտից» նաֆթի և նավթամթերքի գնման BP–ի գործարքից։ Ինչպես հայտնում է РБК–ն, հղում անելով Bloomberg–ին, նրանք նման որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի և Եվրոպայի սահմանած պատժամիջոցներից հետո։

HSBC Holdings բրիտանական բանկային խումբը Lloyds Bank–ին հետևելով` դուրս է եկել BP–ին «Ռոսնեֆտից» նավթի և նավթամթերքների գնման համար վարկի տրամադրման գործարքից (որը նախավճար է ենթադրում), հայտնում է Bloomberg–ը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ավելի վաղ Bloomberg–ը և  Reuters–ը հայտնել են, որ BP–ի և «Ռոսնեֆտի» գործարքը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրման պայմաններում հրաժարվել է ֆինանսավորել Lloyds Bank–ը։ Բրիտանական բանկերը Bank of China–ի և  Deutsche Bank AG–ի հետ գործարքի կազմակերպման մանդատներ են ստացել։

«Lloyds–ի (25 տոկոսով պատկանում է բրիտանական կառավարությանը` РБК) որոշումը գործարքից դուրս գալու մասին ընդունվել է կառավարությանը չխռովեցնելու համար` հաշվի առնելով ներկայիս իրավիճակը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Կարծում եմ, որ բանկը չէր ցանկանում դիմել «վերև» թույլտվություն ստանալու համար»,– Reuters–ին է ասել բանկիրներից մեկը։

Reuters–ի` բանկային շրջանակների աղբյուրները կարծում են, որ, չնայած Lloyds Bank–ի հրաժարվելուն, BP–ի և «Ռոսնեֆտի» գործարքը, այնուամենայնիվ, կիրականացվի (HSBC–ի դուրս գալը չի մեկնաբանվել)։ Ֆինանսավորմանը մասնակցելու հետաքրքրություն են արտահայտել եվրոպական, ճապոնական և չինական բանկերը։ Սակայն գործարքը, կարծես, պակաս շահավետ կլինի «Ռոսնեֆտի» համար` ի սկզբանե ենթադրվում էր, որ ռուսական ընկերությունը որպես նախավճար կարող է ստանալ 4-5 մլրդ դոլար, բայց ապրիլի վերջում հայտնի դարձավ գումարի` մինչև 2 մլրդ դոլար կրճատվելու մասին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև